4289 դիտում
13:31 18-03-2016
Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացած 19-ամյա Հովհաննեսի ընտանիքը անգամ տուն չունի՝ մի մեծահարուստի տանն են ապրում եւ հսկում այն
Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող,19-ամյա Հովհաննես Ռազմիկի Հարությունյանի ընտանիքը անգամ տուն չունի: Տարիներ առաջ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից տեղափովել են Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, մի հարուստ ընտանիքի տանն են աշխատում եւ ապրում: Մինչեւ այդ Արեւիկ գյուղում մորական պապի տանն են ապրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը: Ինչպես նաև ավելացրեց, որ ընտանիքում 2 քույր են, 2 եղբայր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հարավայինն ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
11233 դիտում
09:38 17-01-2017
Զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊԲ
18534 դիտում
11:20 04-04-2016
Թշնամու գնդակից զոհված զինծառայողներից մեկը 20-ամյա Քյարամն է. ընտանիքը անգամ տուն չունի՝ «դոմիկում» են ապրում
Այս բաժնից
2245 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
916 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1333 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան