Իրանի ԱԳՆ-ն դրական է որակել Սիրիայից ռուսական զորքի դուրսբերումը
Սիրիայից ռուսական զորքերի դուսրբերման մասին Ռուսաստանի որոշումը դրական նշան է: Այդպես է մեկնաբանել իրադարձությունը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Կանբերայում նա ասել է. «Փաստը, որ Ռուսաստանը հայտարարել է իր զորքի մի մասը հետ կանչելու մասին, ցույց է տալիս, որ նրանք անհրաժեշտություն չեն տեսնում հաշտեցմանը աջակցելու համար ուժ կիրառելու: Այժմ մեզ հարկավոր է սպասել և տեսնել, թե հետո ինչ է լինելու»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը կարգադրությունն արել է երեկ՝ մարտի 14-ին: