211652_close_icon
views-count1803 դիտում article-date 22:54 14-03-2016

Քաղաքապետը պարզաբանումներ է պահանջել «Յունիգրաֆ-իքս»-ից

Այսօր` մարտի 14-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները: «Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է», - ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր