2988 դիտում
19:39 11-03-2016
«Ադրբեջանական ֆանտազիաներն» ու «Սարսանգի սինդրոմը»
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկու պաշտոնյաներ այսօր գրեթե բառացի հայտարարեցին ադրբեջանական քարոզչամեքենայի` արդեն ֆանտաստիկայի ժանրին անցնելու մասին:
Մասնավորապես, նախ, պաշտոնական Ստեփանակերտը ներկայացնող, Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ադրբեջանցի քաղաքագիտական նորարությունների փորձագետ Մուբարիզ Ահմեդօղլու հայտարարության կապակցությամբ, թե իրանցիները կտրել են հայ զինվորականների ոտքը՝ «Խուդաֆերին» հիդրոկայանի շահագործման հետևանքով, մեզ հետ զրույցում ասաց. «Ադրբեջանում ասես ինչ-որ մի «Սարսանգի սինդրոմ» առաջացած լինի, այդ մարդիկ ակնհայտորեն ջրամբարների նկատմամբ ինչ-որ հատուկ սեր ունեն»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի զեկույցը, ի տարբերություն , Բոբ Ոուլթերի նույնքան չարաբաստիկ զեկույցի, ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների ջանքերով ընդունվեց:
Նույնկերպ, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր հաղորդել էր, թե շփման գծում Աղդամի ուղղությամբ «հայկական կողմի հերթական սադրանքները կանխարգելելու» արդյունքում ադրբեջանական կողմը շփման գծից մեծ խորությամբ «դիրքեր է ոչնչացրել», ինչի արդյունքում «հայկական կողմը կորցրել է զինտեխնիկա և 10-15 զինծառայող»։
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, հերքելով տեղեկատվությունը, նկատեց, որ եթե նախկինում ադրբեջանական կողմի ֆանտազիաները սահմանափակվում էին 3-4 զոհերով, հիմա արդեն 10-15 զոհեր են հորինում:
Նմանատիպ նյութեր
3843 դիտում
15:41 26-06-2017
Դաժանության սինդրոմը և մարդու իրավունքների ոտնահարման նոր դրսևորումները. Լարիսա Ալավերդյան
1724 դիտում
18:41 17-10-2021
«Իշխող կուսակցության» սինդրոմը շարունակում է մնալ որպես գլոբալ ներքին մարտահրավեր. Նորայր Նորիկյան
1054 դիտում
09:27 16-05-2023
Զատիկից հետո ձու ներկելու սինդրոմը․ «Փաստ»
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը