211652_close_icon
views-count743 դիտում article-date 15:10 11-03-2016

Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության? ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ՝ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման: ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր է գնահատել Էդուարդ Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով:

Նմանատիպ նյութեր