211652_close_icon
views-count8223 դիտում article-date 19:12 09-03-2016

Քաղաքացիները պնդում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում որոշ բժիշկներ չեն պահում Հիպոկրատի երդումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային բաժանմունքում պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժում են ստանում Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ շարքի 240 տան բնակիչ, 74-ամյա Գևորգ Գրիգորյանը և Բանգլադեշի Սվաճյան փողեցի 50 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ, 64-ամյա նորիկ Անտոնյանը: Նրանցից առաջինը հիվանդանոցում է 2015 թվականի դեկտեմբերի 15-ից, իսկ առողջական խնդիրը կայանում է նրանում, որ ոտքն անդամահատելուց հետո վերքը չի լավանում, ինչի հիմնական պատճառը ինքը համարում է այն, որ իր մարմինը թել չի ընդունում և կարերը պետք է դնեն մեկ այլ եղանակով, ինչպես նաև այն, որ իրեն չեն տրամադրում ավելի թանկարժեք դեղամիջոցներ, մազեր՝ վերքը փակելու համար: Բժիշկները վերջինիս խնդրի լուծումը տեսնում են ոտքը ամպուտացիայի ենթարկելով, սակայն Գևորգը հրաժարվում է, քանի որ նրան չեն տալիս երաշխիք, որ դրանից հետո վերքը կփակվի և ինքը կապաքինվի: Նա պնդում է, որ չի կարող իր 21 հազար դրամ թոշակով գնել անհրաժեշտ մազերը, որպեսզի լուծվի հարցը: Նորիկ Տոնոյանի խնդիրն էլ կայանում է նրանում, որ ոտքը անդամահատելուց հետո անցել է ինֆեկցիա և վիճակը էլ ավելի վատացել: Եվ իրեն նույնպես չեն տրամադրում անհրաժեշտ դեղորայք ապաքինվելու համար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր