211652_close_icon
views-count28159 դիտում article-date 10:25 09-03-2016

Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ 3 Mercedes-ներ բախվել են իրար. մեղավորը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» հուշարձանի մոտ բախվել են 45-ամյա Գագիկ Գաբրիելյանի վարած Mercedes Benz 260 E մակնիշի 34 TR 894 համարանիշի և 24-ամյա Գոռ Բադալյանի վարած Mercedes Benz C 180 մակնիշի 34 CD 653 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վրրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում վարորդները ՃՈ աշխատակիցներին ասում էին, որ վթարի մեղավորն ու պատճառը եղել է մեկ այլ Mercedes-ը, որը հարվածել է սև գույնի Mercedes-ին, վերջինիս վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան ստացած հարվածից՝ բախվել է մյուս Mercedes-ին: Սև Mercedes-ին խփած վարորդը դեպքից վայրից դիմել է փախուստի: Ճանապարհային ոստիկանությունն ու ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցները փնտրում են փախուստի դիմած Mercedes-ի վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր