211652_close_icon
views-count5577 դիտում article-date 21:43 08-03-2016

Գերմանիայում գտել են ամենահին հաղորդագրությունը շշի մեջ

Մարիաննան և Վինկլերը ծովափին զբոսանքի ժամանակ գտել են մի հին շիշ, որի մեջ թղթիկի վրա գրված է եղել՝ ջարդեք շիշը: Սկզբում ամուսինները ցանկացել են զգուշորեն հանել թղթի կտորը շշի միջից, բայց դա նրանց չի հաջողվել և զույգը ստիպված է եղել գործել այնպես, ինչպես գրված էր: Շշի միջի թղթիկի հաղորդագրությունը գրված է եղել երեք լեզվով՝ անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն: Հաղորդագրություն գրողը խնդրում էր նշել, թե երբ և որտեղ են մարդիկ գտել շիշը և այդ տեղեկությունները ուղարկել Պլիմուտի Ծովային բիոլոգիական կազմակերպություն: Նամակում նշվել է, որ կա պարգևատվություն 1 շիլլինգի չափով: [img]/ups/images/0812243001457459012192438.jpg[/img] Ամուսինները արել են այն, ինչ նրանցից պահանջվել էր: Երկար ժամանակ չանցած նրանց համար հայտնի է դարձել այդ շշի որտեղից լինելը: Պարզվում է, որ ամուսինները գտած շիշը մեկն էր այն 1020 շշերից, որոնք ծով էին բաց թողնվել Հյուսիսային օվկիանոսից 1904-1906 թվականներին ծովի մակընթացությունը ստուգելու միտումով: Շշերից մեծ մասը շատ շուտ հայտնաբերել են տարբեր մարդիկ, հիմնականում ձկնորսների կողմից, իսկ այս մեկը ահա իր գտնողների ձեռքերում է հայտնվել վերջերս ծովում դուրս գալուց 99 տարի անց: Զույգը շատ էր ուրախացել, երբ իրենց կատարած գործի համար ստացել էր խոստացված պարգևը:

Նմանատիպ նյութեր