211652_close_icon
views-count21395 դիտում article-date 17:59 06-03-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 56-ամյա վարորդը BMW-ով Զվարթնոց թաղամասում բախվել է ծառին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի Եկմալյան փողոցի բնակիչ, 56-ամյա Հրաչիկ Ալեքսանյանը իր վարած BMW մակնշի 34 NA 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զավարթնոց թաղամասի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջադարձի հատվածում բախվել է ծառին ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ալեքսանյանը, ուղևորներ` 24-ամյա Արթուր Ալեքսանյանն ու 27-ամյա Տիգրան Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանն ու դասակի հրամանատար Գ. Գրիգորյանը: [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր