1541 դիտում
08:57 05-03-2016
Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին կամ 9-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին կամ 9-ին: Մինչ այս ենթադրվում էր, որ գալիք ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2017-ի ապրիլի վերջին: Սակայն նոր ԸՕ նախագծով հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը 20 օրով առաջ է բերվել:
Գործող ԸՕ-ով ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նոր ԸՕ-ով հերթական ընտրությունները պետք է անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունները ստանձնելու օրվանից ոչ շուտ, քան 60 և ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Ըստ այդմ, ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասն օրերից ապրիլի 2-ը և 9 կիրակի են, հետևաբար այդ օրերից մեկին էլ կնշանակվեն ԱԺ ընտրությունները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
888 դիտում
15:28 16-09-2014
Դոնեցկի ու Լուգանսկի առանձին մարզերում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 7-ին
1574 դիտում
16:15 07-08-2021
Շավքաթ Միրզիյոևն առաջադրվել է Ուզբեկստանի նախագահի թեկնածու․ ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 24-ին
Այս բաժնից
1720 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»