1563 դիտում
20:35 01-03-2016
Մարտի 2-ը չի եկել, բայց այն բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել. սգո հանրահավաք` Մյասնիկյանի արձանի մոտ
Մարտի 2-ը բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել, պետք է խորը շունչ քաշել ու նորից ի գործ:
Մյասնիկյանի արձանի մոտ սկսված հիշատակի հանրահավաքին հայտարարեց «Նոր Հայաստանի» անդամ Գարեգին Չուգասզյանը:
«Հայաստանի քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովյաննիսյանն էլ հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ից հետո հայ ժողովուրդը հայտնվեց այն հոգեվիճակում, որում եղել էր 1915-ին` Մեծ եղեռնից հետո:
«Այս էջը հնարավոր կլինի համարել փակված, դա հնարավոր կլինի, եթե տեղի ունենա արդարադատություն: Անմեղ արյունը կարելի է սրբել միայն արդարադատության միջոցով: Իսկ այսօր մենք, այո, նույն իրավիճակում ենք, կարծես լքված միջազգային հանրության կողմից, և այդ հոգեվիճակը շարունակվում է, «Մարտի 1»-ը չի ավարտվել 2008-ի, մարտի 2-ը չի եկել, գարունը չի բացվել, քանի դեռ հանցագործները չեն պատժվել»:
Նա անգամ նշեց, որ չնայած Հայաստանում սահմանադրորեն մահապատիժը` պետության անունից սպանությունը վերացվել է, բայց պետությունն իրականացրել է մահապատիժ իր քաղաքացիների նկատմամբ:
Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Մագնիտսկու ցուցակի» օրինակով պետք է Եվրոպան կազմի մարտիմեկյան մեղավորների ցուցակ:
Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերն իրենց «վայրիվերումներով» իրենց շահերն հետապնդելով` ինչ-ինչ խաղերի մեջ են մտնում, ապա ազատամարտիկները դրա իրավունքը չունեն:
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 18-ին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին