1523 դիտում
15:55 01-03-2016
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել:
«Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն Ցեղասպանություն եւ տառապանքներ, այլեւ հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային վերածնունդը: Նա մոռացության բազմադարյա քողի տակից վերհանեց եւ վերածնեց հայ երգարվեստի գոհարները, որոնք մեր օրերում հանդիսանում են համամարդկային արժեքներ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել Տեր Պողոս աբեղա Վարդանյանին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը եւ հետագա խորացումը: Անդրադարձ է եղել հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերին: ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել նոր սերնդին ազգային եւ քրիստոնեական արժեքներով կրթելն ու դաստիարակելը:
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
12:40 18-03-2016
Փարիզում կա Կոմիտասի հուշարձան և Կոմիտասի կիսանդրի
4262 դիտում
21:53 27-07-2018
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին և այցելել Էրմիտաժ
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը