29849 դիտում
17:50 29-02-2016
Mitsubishi-ի 43-ամյա վարորդը վթարից հետո «Գյուլնազ տատու հեքիաթներով» փորձում էր վթարի պատճառը գցել մեկ այլ վարորդի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Վարդան Մուրադյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 33 PԼ 167 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր տանող ճանապարհին գլխիվայր շրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում վարորդը կուրծք ծեծելով համոզում էր ՃՈ աշխատակիցներին՝ ասելով, որ ինքը վթարի է ենթարկվել, քանի որ մեկ այլ ավտոմեքենա իր առջևով ընթանալով՝ խախտել է երթևեկության կանոնները, իր համար ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո էլ այդ վարորդի պատճառով տեղի է ունեցել վթարը:
Հարցին, թե ինքը կարո՞ղ է նշել ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը, նա արդարանում էր՝ ասելով, թե չի կարող հիշել:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ իրականում վարորդը ստում է. նման իրավիճակ տեղի չի ունեցել, ոչ մի ավտոմեքենա չի խոչընդոտել նրան, և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տրամադրության տակ կա տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա Mitsubishi-ով մեծ արագությամբ հետընթաց կատարում և որից հետո չի կարողանում կառավարել մեքենան և այն գլխիվայր շրջվում է:
Ստացվում է, որ վարորդը փորձում էր «Գյուլնազ տատու հեքիաթներով» մոլորեցնել ճանապարհային ոստիկաններին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)