211652_close_icon
views-count2781 դիտում article-date 12:28 28-02-2016

Փետրվարի 28-ը` պատմության մեջ. ծնունդներ, մահեր, իրադարձություններ

Ներկայացնում ենք տարբեր ժամանակներում փետրվարի 28-ին տեղի ունեցած իրադարձությունները, ովքե՞ր են ծնվել կամ մահացել այսօրը: 1976-ի այսօրը շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը, 1854-ի փետրվարի 28-ին հիմնադրվում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, 1922-ի այսօրը` Եգիպտոսն անկախանում է Մեծ Բրիտանիայից,1991-ին ավարտվում է Պարսից ծոցի պատերազմը. 2004-ին Թայվանում ավելի քան մեկ միլիոն մարդ ձեռք-ձեռքի տված 500 կիլոմետրանոց շղթա կազմելով նշում է «288-ի կոտորածը», 2013-ին Բենեդիկտոս   XVI-ը պապը հրաժարվում է գահից: Ծնունդներ. 1880-ի փետրվարի 28-ին ծնվել է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը, 1901-ին` Նոբելյան մրցանանակիր Լայնուս Փոլինգը, 1948-ին` մեկ այլ Նոբելյան մրցանակակիր` ֆիզիկոս Սթիվեն Չուն: Մահեր. 2006-ին մահացել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Օուեն Չեմբերլենը, 2013-ին` Նոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս Դոնալդ Արթուր Գլեյզերը, 2011-ին` ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի Անի Ժիրարդոն:

Նմանատիպ նյութեր