211652_close_icon
views-count3114 դիտում article-date 11:17 26-02-2016

Շփման գծում լարվածությունը պահպանվում է. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

Նմանատիպ նյութեր