211652_close_icon
views-count2268 դիտում article-date 19:38 25-02-2016

Քրեակատարողական ծառայության պարզաբանումը Վարդգես Գասպարիի՝ իր վստահորդի հետ հանդիպում թույլ չտալու վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե Վ. Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանին թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդի հետ: Այդ կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել պարզաբանմամբ. «2016թ. փետրվարի 25-ին, ժամը 1417–ին, փաստաբան Տիգրան Եգորյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հայտնելով, որ հանդիսանում է կալանավորված անձ Վարդգեզ Լիվանի Գասպարիի պաշտպանը և խնդրել է թույլատրել տեսակցել վերջինիս հետ: Կալանավորված անձ Վ.Գասպարիի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ բացակայում է վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագիր առ այն, որ փաստաբան Տիգրան Եգորյանը հանդիսանում է Վ.Գասպարիի պաշտպանը: Ավելին` առկա է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Խաչատրյանի 22.02.2016թ. թիվ 40/18-31154 գրությունը, համաձայն որի կալանավորված անձ Վ.Գասպարիի պաշտպան է հանդիսանում Դավիթ Գյուրջյանը: Վ.Գասպարիի պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված հիմքեր կցված չեն եղել նաև փաստաբան Տ. Եգորյանի կողմից ներկայացված դիմումին: Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի. /Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա։ / Ինչ վերաբերվում է քրեական գործի հետ չկապված որպես փաստաբան իրավաբանական օգնություն ցույց տալու հանգամանքին, ապա հիշյալ ընթացակարգը ևս հստակ կանոնակարգված է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, ըստ որի կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաև առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ։ Սույն դեպքում առկա չեն եղել նաև օրենքով սահմանված վերոհիշյալ հիմքերը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վ. Գասպարիի հետ Տ. Եգորյանի տեսակցությունը չի թույլատրվել: Նույն օրը, ժամը 1715 -ին «Նուբարաշեն» ՔԿՀ է ներկայացվել Հատուկ քննչական ծառայության 25.02.2016թ. թիվ 18-170-կգ-16 գրությունը, ըստ որի Տիգրան Եգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով հանդիսանում է Վ.Գասպարիի պաշտպանը: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները անշեղորեն պահպանելու, ինչպես նաև Վ.Գասպարիի պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով, հեռախոսակապի միջոցով Տ.Եգորյանը տեղեկացվել է, որ իրավունք ունի անխոչընդոտ այցելել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ և տեսակցել իր վստահորդի հետ»:

Նմանատիպ նյութեր