211652_close_icon
views-count1966 դիտում article-date 22:49 24-02-2016

Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների հարաբերությունները վերջին տարիներին ամրապնդման ու ընդլայնման հետևողական ընթացք են ունեցել՝ ամուր հիմքեր ստեղծելով գործընկերության հետագա կատարելագործման համար: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թենգիզ Շարմանաշվիլին ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարությունը միշտ պատրաստակամ է եղել աջակցելու հարևան երկրի գործընկերներին, ինչի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր՝ ի շահ հանցավորության դեմ միասնական պայքարի: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-վրացական ոստիկանական համագործակցությունն ավելի կխորանա և կզարգանա` խթանելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր