Կնոջից ծխախոտ պահանջելու համար Վարդանը մի քանի անգամ դանակահարել է Ռաֆիկին
38-ամյա Վարդան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝Ռուզաննա Բարսեղյանից ծխախոտ պահանջելու հարցի շուրջ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 8Ա շենքի բակում վիճաբանության մեջ է մտել Արմավիր քաղաքի բնակիչ Ռաֆիկ Ստեփանի Կարապետյանի հետ, որի ժամանակ դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Ռաֆիկ Կարապետյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակային շրջանին, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նույն փողոցի 3-րդ շենքի բակում և դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Ռաֆիկ Կարապետյանի աջ ուսային հոդի դրսային մակերեսի շրջանին, մեկ անգամ էլ ձախ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի շրջանին ` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, ձախ թոքի վերին և ստորին բլթերի վնասվածքների ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի ձևով:
Այսինքն՝ Վարդան Ղազարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: