1642 դիտում
22:00 22-02-2016
Շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: Շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով էլ կազմվել է 3 արձանագրություն:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: Նախորդ
շաբաթ հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 7 կրպակ: Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 43 դեպքի մասով: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ակտիվացնել աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
20:02 22-06-2015
Կխստացվի հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ
1197 դիտում
16:32 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները
1697 դիտում
22:37 24-08-2015
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը