211652_close_icon

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուս. խորհուրդը ՀՀԿ երիտ. կազմակերպության հետ համատեղ, իրականացրեց ավադույթ դարձած «Ուսանողներն առաջնագծում» միջոցառումը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count50133 դիտում article-date 20:10 21-02-2016
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ, այսօր՝ փետրվարի 21-ին իրականացրեց արդեն ավադույթ դարձած «Ուսանողներն առաջնագծում» միջոցառումը, որի շրջանակներում բուհի շուրջ 40 ուսանողներ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ ՊՆ Վայքում տեղակայված զորամաս և սահմանամերձ Խաչիկ գյուղի աշտպանական տեղամաս: Ուսանողներին էին միացել նաև ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ուսանողության և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտր Սևակ Խաչատրյանը: Նախաձեռնությանն այս անգամ մասնակցեցին նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Բեկյանը և Թատրոնի և կինոյի ինստիուտի ՈւԽ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արդեն ավանդույթ է դարձել մեր կողմից սահմանապահ տարբեր զորամասեր այցելությունները: Աննկարագրելի է այն մեծ ակտիվությունը, որն առաջանում է ուսանողության շրջանում այսօրինակ ծրագրերի իրականացման ժամանակ, և վստահ եմ, որ յուրաքանչյուր այսպիսի ծրագրի իրականացում մեծ խթան է բուհ-բանակ կապի ամրապնդման և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացման գործում»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ խառատյանը: Այցելության սկզբում ծրագրի մասնակիցները եղան Վայքում տեղակայված զորամասում, որտեղ նրանց համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն ռազմական նվագախմբի յուրօրինակ կատարումներով: Ուսանողները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան կառուցվածքին, զինվորական առօրյային և ծառայության կազմակերպման գործընթացին: Զորամասի զորանոցում, որտեղ ուսանողները ծանոթացան սպառազինությանն ու զինտեխնիկային, կազմակերպվեց ինքնաձիգտի քանդման-հավաքման մրցույթ վարժություն, որն ինչպես ուսուցողական էր շատերի համար, այնպես էլ հետաքրքիր ակտիվություն առաջացրեց ներկաների շրջանում: Շրջայցի ավարտին զորամասի ակումբում հնչեց հայկական ավանդական զուռնա-դհոլն ու ուսանողները զինվորների հետ ուս-ուսի տված շուրջպար բռնեցին օրը դարձնելով տոնական: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ զորամասը նվեր ստացավ հեռուստացույց, թվային տեսախցիկ, երաժշտական կենտրոն, քաղցրավենիք և ծխախոտ նախատեսված զինվորների համարինչպես նաև այլ նվերներ: Օրվա երկրորդ կեսին ուսանողներն արդեն սահմանապահ Խաչիկ գյուղում տեղակայված պաշտպանական տեղամասում էին, որտեղ ծանոթացան ծառայության մանրամասներին և շուրջօրյա մարտական հերթաահության սկզբունքներին: ՈՒսանողները շրջեցին պաշտպանական տեղամասում, եղան բուժկետում և զորամասի ճաշարանում համտեսեցին զինվոական կերակուրներ զինվորների հետ: Հագեցած օրվա ավարտին ուսանողները վերադարձան Երևան, առաջնագծում թողնելով զինծառայող ընկերներ և անմոռանալի հիշողություններ: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 515+
515+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր