Մոսկվայի կենտրոնում կքանդեն հայտնի «Пирамида» առևտրի կենտրոնը. տեսանյութ
Մոսկվայի կենտրոնում` Պուշկինսկայա մետրոյի հարևանությամբ, հատուկ տեխնիկա է բերվել` ապամոնտաժելու հայտնի «Пирамида» առևտրի կենտրոնը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում փետրվարի 9-ից սկսվել է քաղաքային իշխանությունների կողմից լուծարման ենթակա ապօրինի, ինքնակամ շինությունների քանդման լայնածավալ աշպատանքները:
Ոստիկանության ուղեկցությամբ աշխատակիցները ապամոնտաժում են ամբողջ քաղաքի ինքնակամ շինությունները: Քանդելու ենթակա են 100-ից ավելի շինություններ: Նրանց մեծ մասը առևտրի կենտրոններ են, որոնք գտնվում են կենտրոնական մետրոպոլիտենի կայարաններում:
Նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել սեփականատերերի շրջանում, ովքեր պատրաստ չեն կորցնել իրենց շահույթի աղբյուրը: