Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու անհետաձգելի քննչական գործողություններ են ձեռնարկվում
2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/18/77435/]հրազենային մահացու [/url]մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
[b]Զինվորական քննչական գլխավոր վարչություն[/b]