211652_close_icon
views-count2062 դիտում article-date 19:27 18-02-2016

Հանդիպում` «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Բաղդասարյանն ընդունել է քաղաքագետ, Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինին, «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինին և «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Էլիզբարյանին: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բանին ու Ռոման Շկոլինն Արթուր Բաղդասարյանին են ներկայացրել Հայաստանում իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը` բարձր գնահատելով վերջինիս ներդրումն ու ջանքերը հայ-ռուսական համագործակցության զարգացման և խորացման գործում: Արթուր Բաղդասարյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետաքրքիր ու արդյունավետ գործիքների կիրառումը, պատրաստակամություն հայտնել աջակցելու բոլոր այն ծրագրերին, որոնք կամրապնդեն և կխորացնեն Հայաստանի և միության անդամ երկրների համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր