211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:57 18-02-2016

Ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Կ.Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06 ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամին, ներկայացրել նշված ըտրատեղամասի ընտրող Ռ. Բերեզովսկու տվյալներով կեղծ անձնագիր, ընտրատեղամասի ընտրողների մատյանում ստորագրել վերջինիս անվան դիմաց, ստացել քվեաթերթիկը և գցել քվեատուփը՝ այդպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր