1567 դիտում
18:30 17-02-2016
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ
Սիրելի տիկին Լեա Բուտրոս-Ղալի,
Մեծ ցավով տեղեկացա Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան մասին:
Նա մշտապես կհիշվի, որպես 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը` որպես կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ, ով բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձը ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը:
Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն` Բուտրոս Բուտրոս-Ղալիին, որի հետ հանդիպումներից մնացել են ամենաջերմ և վառ հիշողություններ:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, Բուտրոս Բուտրոս-Ղալիի ընտանիքին, ընկերներին, գորընկերներին և բոլոր նրանց, ովքեր սգում են այս կորուստը:
[b]Խորին հարգանքով` Էդվարդ Նալբանդյան[/b]
Նմանատիպ նյութեր
2815 դիտում
14:54 20-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում մասնակցել է Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1884 դիտում
22:46 16-02-2016
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին
Այս բաժնից
2182 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
823 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը