1816 դիտում
11:59 15-02-2016
ՀՀԿ ԵԿ-ը և ԿԱՀ-ը համատեղ նախաձեռնեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. սահմանադրական բարեփոխումներ» խորագրով դասընթացներ
Փետրվարի 12-14-ը <<Պարկ Ռեզորթ Աղվերան>> հյուրանոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Մարզային խորհրդի և գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվեցին <<Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ>> խորագրով դասընթացներ, որոնց մասնակցում էին 25 երիտասարդներ ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդից:
Ծրագրի նպատակն էր երիտասարդ քաղաքական գործիչներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և հմտություններ քաղաքական դաշտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ,որոնք կնպաստեն ՀՀԿ ԵԿ կողմից քաղաքացիական հասարակությանը նպաստող թիրախավորված գործողությունների իրականացմանը:
Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորեց երկրում սպասվող փոփոխությունների վերաբերյալ երիտասարդ հանրապետականներին անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը և այդ գործընթացներում երիտասարդների մասնակցության ապահովումը:
Պաշտոնական բացումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երիտասարդներին ծանոթացրեց համամասնական ընտրահամակարգի մարտահրավերներին, թերություններին և առավելություններին, որին հաջորդեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի դասախոսությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Փոքր խմբերով գործնական աշխատանքից հետո ծրագրային օրն ամփոփվեց ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանի դասախոսությամբ, ով խոսեց սահմանադրական բարեփոխումների` որպես ՀՀ-ում ժողովրդավարության զարգացման խթանի և մարդու իրավունքների մասին:
Ծրագրային հաջորդ օրվա ընթացքում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոսներ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոդյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը երիտասարդներին փոխանցեցին անհրաժեշտ գիտելիքներ համապատասխանաբար քաղաքականության ռազմավարական պլանավորման վրա սահմանադրական բարեփոխումների ազդեցության և բանակցային հմտությունների ու կոալիցիա կազմելու վերաբերյալ:
Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2377 դիտում
16:07 10-12-2016
ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին
Այս բաժնից
469 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
616 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
502 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը