2647 դիտում
18:27 14-02-2016
ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը փորձի փոխանակման նպատակով գտնվում է ՀՀ-ում
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է 2015թ. օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի ղեկավարության հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում:
Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ նման այցերն ավելի կխթանեն երկու գերատեսչությունների համագործակցությունը և կբարձրացնեն բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այցի օրակարգին և աշխատակարգին վերաբերող հարցեր:
Այնուհետև ԼՂՀ պատվիրակության անդամներն առանձին խմբերով աշխատանքային քննարկումներ են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
ԼՂՀ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխանատուներին հետաքրքրել են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, կենդանական և բուսական ռեսուրսների պահպանման և օգտագործման, ընդերքի օգտագործման գործընթացում բնապահպանական չափանիշների պահպանման, բնապահպանական փորձաքննության, էկոկրթության ոլորտներում ՀՀ բնապահպանության նախարարության ունեցած փորձը:
ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներն Արցախի իրենց գործընկերներին են փոխանցել կուտակած մասնագիտական փորձը, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագայում էլ համագործակցել կոնկրետ գործնական հարցերի շուրջ:
ԼՂՀ պատվիրակությունը ցանկություն է հայտնել ծանոթանալ նաև միջազգային բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերին և աշխատանքների: Այս նպատակով կազմակերպվել են հանդիպումներ բնապահպանական կոնվենցիաների Հայաստանի ազգային համակարգողների հետ, որոնց ժամանակ հյուրերին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են ԼՂՀ-ի` միջազգային մի շարք բնապահպանական կառույցներին ինտեգրվելու և այդ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող ծրագրերում ընդգրկվելու հեռանկարները:
ԼՂՀ պատվիրակությանն է փոխանցվել մասնագիտական գրականություն և պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի ունեցած տեղեկատվույունն էլեկտրոնային կապի միջոցով փոխանակելու վերաբերյալ: ԼՂՀ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը շարունակում է հանդիպումները ՀՀ ԲՆ ստորաբաժանումներում:
Նմանատիպ նյութեր
9395 դիտում
11:57 14-11-2014
ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետը՝ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի մասին
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին