211652_close_icon
views-count4687 դիտում article-date 13:23 14-02-2016

25-ամյա վարորդը Գորիսում 07-ով բախվել է պուրակի եզրաքարերին. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Անգեղակոթ գյուղի բնակիչ, 25-ամյա Մանվել Կարապետյանը իր վարած ВАЗ 21074 մակնիշի 30 ՕՕ 157 համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցից դեպի Կոմիտաս փողոց տրանսպորտային միջոցների երթևեկության համար չնախատեսված գոտում բախվել է եզրաքարերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Մ. Կարապետյանը և ուղևորներ, համագյուղացի, 68-ամյա Ջուլետա Պետրոսյանը և Սիսիան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մելինե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հիվանդանոցում վարորդը հայտնել է, որ ինքը տեղանքին անծանոթ է եղել, ինչի պատճառով էլ վթարը տեղի է ունեցել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր