Մենք չենք բացառում Ասադի տապալումը` ուժի կիրառմամբ. Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ չի բացառում սցենարը, ըստ որի` հնարավոր է Ասադի տապալումը` «ուժի կիրառմամբ»:
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադել ալ Ջուբեյրը ասել է, որ սիրական հարցը քաղաքական ճանապարհով չլուծվելու դեպքում` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարող է ուժով տապալվել:
«Ասադին չեն կարող փրկել ո՛չ իր կառավարական ուժերը, ո՛չ Իրաքը, ո՛չ էլ Ռուսաստանը: Ասադն արդեն թուլացել է»,- հավելել է պաշտոնյան: