1590 դիտում
09:25 09-02-2016
ՀՀ առևտրային բանկերի շահույթն ու շահութաբերությունը 2015-ին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ներկայացնում ենք ՀՀ առևտրային բանկերի շահույթի և շահութաբերության ցուցանիշները՝ 2015 թվականի 4 եռամսյակների տվյալներով։ Ընդգծենք, որ տվյալները վերցված են բանկերի 2015թ. եռամսյակային միջանկյալ հաշվետվություններից։
Առևտրային բանկերից 16-ը նախորդ տարին փակել են շահույթով։ Բացարձակ մեծությամբ՝ ամենամեծ շահույթը գրանցել է HSBC-Հայաստան բանկը՝ ավելի քան 6.4 մլրդ դրամ։ Ամերիաբանկը շահույթի ցուցանիշով երկրորդն է (4.8 մլրդ դրամ), իսկ եռյակը եզրափակում է Ինեկոբանկը (4.77 մլրդ դրամ)։
Թվով 5 բանկեր 2015-ը փակել են վնասով։ Ամենամեծ վնասը գրանցել է Արցախբանկը՝ 4.2 մլրդ դրամ։
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին ՀՀ բանկային համակարգի շահույթը կազմել է 18.2 մլրդ դրամ։ Դա 2.47 մլրդ-ով կամ 15.7%-ով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը։
Առանձին անդրադառնանք նաև շահութաբերությանը: Մենք հաշվարկել ենք բանկերի շահութաբերությունը՝ ըստ սեփական կապիտալի (RoE): RoE-ի հաշվարկի համար որպես հիմք վերցված են սեփական կապիտալի՝ 2015թ. 4 եռամսյակների միջինացված ցուցանիշները։
Ամենաշահութաբերը 2015 թվականի արդյունքներով եղել է Ինեկոբանկը՝ 15.3%։ Նրան հաջորդում են HSBC Հայաստան բանկը (12.7%) և Արմսվիսբանկը (10.9%)։ Ամենից մեծ վնասաբերությունը գրանցել են Բիբլոսբանկը (-32.9%) և Արցախբանկը (-37.8%)։
Բանկային համակարգի ընդհանուր շահութաբերությունը 2015 թվականին կազմել է 3.6%»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2066 դիտում
10:26 09-05-2015
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում ավելացել է. 168 Ժամ
1216 դիտում
10:22 06-06-2015
Իրականում ՀԷՑ-ի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում ոչ թե նվազել, այլ աճել է՝ 65,3 տակոսով. ՉԻ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը