Հանրապետականը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Արման Թաթոյանին
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը. ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Նշենք, որ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ևս մասնակցում է նիստին, իսկ փետրվարի 12-ին նշանակված է ԱԺ պետաիրավականի նիստ, որի ժամանակ պետք է լինի թեկնածուների քվեարկություն:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/05/76307/]Հիշեցնենք[/url], որ ԲՀԿ-ն պաշտպանում է երիտասարդ իրավաբան Մակար Եղիազարյանի, ՕԵԿ-ը` Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: