211652_close_icon
views-count2748 դիտում article-date 14:51 05-02-2016

Վահրամ Բաղդասարյանը Լևոն Զուրաբյանին անվանեց «տանը մնացած»

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՀԿ_ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները նման են սերիալի, որտեղ մեկ ամուսնանում, մեկ բաժանվում են, հայտարարեց. «Բոլոր տանը մնացածները նման հայտարարություն են անում»: Իսկ Լևոն Զուրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ հասարակության առաջ ծավալվում է մի հուզիչ դրամա, որը ազգին այս սերիալի դիտման մեջ ներքաշելն է: Ի դեպ,. Լ. Զուրաբյանը սերիալի հեղինակներին հորդորում է զարգացումների մեջ թարմություն մտցնել, որ ֆիլմը ձանձրալի չդառնա: Իսկ արդեն լուրջ՝ Վ. Բաղդասարյանը հավաստիացրեց, թե ՀՅԴ-ի հետ պորտֆելների հարց առայժմ չեն քննարկվել: Նա այս անգամ չխուսափեց օգտագործել «կոալիցիա» բառը, հակառակ Աղվան Վարդանյանի` լրագրողներին արված դիտողության, որ չպետք է այդքան անվերապահ օգտագործել այդ բառը: «Ճանապարհ ենք գնալու, եթե գնում ենք համագործակցության, չի բացառվում, որ ձևաչափը լինի կոալիցիոն,»,- պարզ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր