211652_close_icon
views-count13601 դիտում article-date 10:46 31-01-2016

Երևանում` «Կոնգրես» հյուրանոցի մոտ, 18-ամյա վարորդը KIA-ով տապալել է լուսացույցը և գլխիվայր շրջվել

Այսօր` հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում 18-ամյա Մնացական Զաքարյանը իր վարած KIA Sorento մակնիշի 17 MV 017 համարանիշի ավտոմեքենայով Իտալիայի փղոոցում` «Կոնգրես» հյուրանոցի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր