1748 դիտում
17:16 30-01-2016
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է
Լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման մեկ տարին:
Այդ կապակցությամբ՝ ս. թ. հունվարի 29-ին թանգարան-ինստիտուտում բացվել է Քեթրին Քուքի (ԱՄՆ) «Ծառերի հիշողություն» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը. ցուցանմուշներն արծարծում են Հայոց ցեղասպանության թեման:
Հեղինակը տարբեր երկրներում լուսանկարել է Մեծ եղեռնի լուռ վկա դարձած տեղանքն ու վերապրածներին:
Ցուցադրությունը կգործի մինչև ս. թ. ապրիլի 29-ը, ամեն օր (բացի չորեքշաբթի օրերից), ժամը 10:00-ից մինչև 16:30-ը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը հաջորդել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը:
Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Հարություն Դելլալյանի, Հայկ Մելիքյանի և Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի 2015 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թանգարան-ինստիտուտուի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, փոխտնօրեն Սարինե Ավթանդիլյանը և գիտական խորհրդի ղեկավար Մհեր Նավոյանը:
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
13:04 24-07-2014
Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Այս բաժնից
655 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1276 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
796 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել