1983 դիտում
21:51 28-01-2016
Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է. Նաիրա Զոհրաբյանը` ԵԽԽՎ լիագումար նիստում
ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր քննարկել է միացյալ երկու զեկույց՝ ՙԱմրացնել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունն ուդերը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, ինչպես նաեւ՝զեկույց, որը վերաբերում էր հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհարկի միջամտություններին։
Նշյալ երկու զեկույցների հեղինակներն անդրադարձել են ԵԽ անդամ երկրներում եւ հատկապես Ադրբեջանում իրավապաշտպանների իրավունքների ոտնահարմանը եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող օրենսդրությանը։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս իր ելույթում անդրադարձել է նշյալ խնդիրներին։
Իր ելույթում ԲՀԿ պատգամավորն ասել է՝
ՙԶեկույցները, որոնք ներկայացված ենմեր գործընկերներ Մեյլիս Ռեպսի եւ Իվ Կրուխտենի կողմից՝ անդրադառնում են ԵԽ անդամ որոշ երկրներում առկա լրջագույն հիմնախնդիրների՝ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության եւ հասարակական կազմակերպությունների գործունեության լրջագույն խնդիրներին։ Այո, ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաեւ իմ երկրում, կան մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ եւմենք պատրաստ ենք դրանք բաց ու հրապարակային քննարկել։ Սակայն, մերկառույցում կա մի երկիր, որը բացառիկ էմարդու իրավունքների հանդեպդրսեւորած իր ցինիզմով։ ԴաԱդրբեջանն է, որտեղ մարդուիրավունքի, խոսքի ազատության մասինխոսելը հավասարազոր է Դանիել Խարմսի հումորեսկներին։
Ադրբեջանում իրավապաշտպան եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը հավասարազոր է մահապարտության։ Այն սահմանափակումները, որ դրվում են հասարակական կազմակերպությունների առաջ՝ օրինական գրանցում ստանալու համար, նման է մի ամբողջ Գողգոթա անցնելուն։ Հասարակական կազմակերպությունները, գրանցում ստանալու համար, պետք է փաստեր ներկայացնեն, որ իրենք, խնդրում եմ ուշադրություն՝ հարգում են Ադրբեջանիազգային բարոյական արժեքները։Մինչդեռ, ադրբեջանական ՙազգային բարոյական արժեքների հարգումը՚խիստ կասկածելի հասկացություն է. օրինակ, երբ ադրբեջանցի սպա,մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, որ դա հայրենասիրության օրինակ է երիտասարդության համար։ Ահա սա է Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը։
Ադրբեջանում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում եւ ուղարկվում են բանտ միայն նրա համար, որ չեն ցանկանում դառնալ ռեժիմի ստրուկը։ Հիշենք Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Խաջիդա Իզմայիլովային, Իլգար Մամադովին, ով դանդաղ մահվան է դատապարտված ադրբեջանական բանտում եւ տասնյակ այլ քաղբանտարկյալների։
Այո, դուք իրավացի եք, տիկին Ռեպս. ադրբեջանցի իրավապաշտպաններին կեղծ մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում հալածանքների,խոշտանգումների, նրանց սպանում են։ Ու այդ ամենը արվում էադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ։ Իսկ դա նշանակում է, որ որեւէ հասարակական կազմակերպություն, որեւէ իրավապաշտպան, որեւէ քաղաքացիական ակտիվիստ չի կարող գործել նման ՙբարոյականության՚ շրջանակում, եւ ի սկզբանե դատապարտված է դառնալու Ալիեւի ռեժիմի թշնամին։ Իսկ թե ի՞նչ է լինում Ալիեւի ռեժիմի թշնամիների հետ՝հարցրեք Իլգար Մամադովին. նա դեռ ողջ է՚։
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
19:11 20-04-2015
ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը
2154 դիտում
16:31 12-03-2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»