28890 դիտում
22:09 26-01-2016
ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ու շտապ օգնությունն իրականացրած անձինք չհասցրեցին խոսքները մեկ անել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նամակ է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած հղի Մերի Մարգարյանի եղբորից, որը ներկայացնում ենք ստորև.
«News.am լրատվական կայքում 2016 թվականի հունվարի 25ի ժամը 10:12ին տեղ գտած հրապարակման համաձայն ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը 2016 թվականի հունվարի 23ին Երեւան քաղաքի կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնվել եւ կասկածյալ Շուշանիկ Բախշյանին բուժօգնություն ցուցաբերում դերակատարման մասին հայտնել է. «Ինձ հրավիրել են, ես գնացել եմ: Առաջին անգամ էր, որ ինձ հրավիրում էին:
Ասոյանի խոսքով՝ Շուշանիկ Բախշյանի վիճակն այնպիսին է, ինչպես գրիպով հիվանդ մյուս մարդկանց: «Մի երկու օր կմնա մեզ մոտ, հետո արդեն տուն կգնա», նշել է նա:
Հարցին, թե ինքը գրիպով հիվանդ բոլոր մարդկանց մոտ է «Շտապօգնության» մեքենայով գնում, Արա Ասոյանը չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է եւ այլ հարցերի պատասխանել չի կարող:
Այս հարցի պարզաբանման նպատակով հարց է ուղղվել Ալեքսանդր Սիրունյանին, իր իսկ կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, որին վերջինս պատասխանել է Ասոյանին ես եմ հրավիրել, որովհետեւ Ասոյանը զանգահարեց ինձ փորձելով ճշտել իր կոլեգայի դատավարական վիճակը, ասեց նման բան եմ լսել, ճիշտա, ասեցի ոչ միայն ճիշտա, ասեցի մի ժամա Բախշյանին ազատ են արձակել, ինքը հիմա դատարանի շենքումա, բարձր ջերմություն ունի ու տեսքը դուրս չի գալիս, ասեց ես հենց հիմա կգամ, բարձր ջերմություն ունի, բառացի ասեմ Ասոյանի խոսքերը՝ 17 զոհ արդեն տվել ենք խոզի գրիպից ու շտապօգնությունը Ասոյանի դրդմամբ է եկել:
Մինչդեռ մեր փաստաբան Մարինե Թովմասյանի հարցմանը պարոն Ասոյանը պնդել է, որ երբ իրեն զանգել եւ կանչել են դատարան, շտապօգնության անձնակազմն արդեն բուժօգնություն է ցուցաբերելիս եղել Շուշան Բախշյանին, այն էլ կատարելիս են եղել սրտագրման աշխատանքներ: Հետազոտելուց հետո ինքը հեռացել է:
Ուշագրավն այն է, որ, Բախշյանի պաշտպանների կողմից նկարահանված եւ մամուլում տեղադրված տեսանյութում բուժանձնակազմի երիտասարդ տղան, քննիչի այն հարցին, թե ուր են տանում եւ ով է ասել իրենց ուր տանեն, վերջինս պատասխանում է, որ տանում են Նորքի ինֆենկցիոն կենտրոն եւ այդ մասին իրեն ռեացիայով են ասել եւ չի կարող ասել, թե ով է ասել:
Մինչդեռ շտապօգնության բուժանձնակազմի համապատասխան գրառմամբ հիմնավորվել է, որ Շուշանիկ Բախշյանը Նորքի ինֆեկցիոն ԲԿ է տեղափոխվել ՀՀ գլխավոր վարակաբան Ասոյանի պնդմամբ»:
Նմանատիպ նյութեր
66449 դիտում
18:59 03-03-2018
Հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը
Այս բաժնից
862 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
715 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
976 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը