2615 դիտում
17:38 26-01-2016
Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել:
Ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև
բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել: «Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,-նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն:
[b]ՀՀ ֆինանսների նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1444 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
1622 դիտում
14:27 05-05-2022
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 22.6 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին
916 դիտում
22:54 05-04-2024
ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով
Այս բաժնից
733 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
826 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
667 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը