3389 դիտում
16:18 26-01-2016
Արմեն Աշոտյանը հանձնարարել է սահմանել վերահսկողություն՝ հաճախումների նկատմամբ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման աշխատանքներին ու կրթության ոլորտում նախատեսված անելիքներին: Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է 2017-19 թվականների համար ներկայացնել երկարաժամկետ ծրագրեր՝ ցուցաբերելով առավել նախաձեռնողականություն և առաջնորդվելով ոլորտի զարգացման հեռանկարային տեսլականից:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել կրթության ոլորտի 2016 թվականի գնումների գործընթացին՝ նախարարի կողմից հանձնարարվել է դրանք ավարտին հասցնել մեկամսյա ժամկետում:
Անդրադառնալով հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում առողջապահական իրավիճակով պայմանավորված երկարատև արձակուրդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ. "Դպրոցներին և ՄԿՈՒ հաստատություններին առաջարկվել է բաց թողնված դասերը լրացնել կամ շաբաթ օրերը դասեր կազմակերպելու, կամ մնացած օրերին լրացուցիչ պարապմունքներ կատարելու հաշվին: Սահմանեք վերահսկողություն, որպեսզի դասացուցակներում կատարվեն համապատասխան փոփոխություններ և կրթական ծրագիրն ամբողջությամբ իրականացվի",- հանձնարարել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս տարի գարնանային արձակուրդներ չեն լինելու:
ՀՀ ԿԳ նախարարը հատուկ անդրադարձել է նաև աշխատանքային կարգապահության խնդիրներին՝ շեշտելով, որ ներքին կարգապահության և ընթացիկ աշխատանքների իրականացման որակի նկատմամբ ավելի պահանջկոտ մոտեցում է ցուցաբերվելու: Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև կազմակերպչական հանձնարարականներ՝ ՀՀ կառավարական նոր մասնաշենք ԿԳՆ-ի տեղափոխվելու վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնել է պատվոգրեր և շնորհակալագրեր ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարի հաղթողներին:
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
13:40 27-05-2015
ՀՀ վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
1961 դիտում
16:11 16-05-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ
781 դիտում
15:08 31-08-2024
Ռուսաստանի ԶՈւ-ն վերահսկողություն է սահմանել Դոնեցկի ևս մի բնակավայրի նկատմամբ․ ՌԴ ՊՆ
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
829 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը