slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան
211652_close_icon

«Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով». Տարոն Մարգարյան

views-count1515 դիտում article-date 17:48 25-01-2016
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման հետ կապված տվյալները, ինչպես նաև սպասվող ձյան տեղումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման հարցում: «Աշխատանքները պետք է իրականացվեն ավելի օպերատիվ և, ըստ էության, չընդհատվող ռեժիմով: Հատկապես հաշվի առնելով «Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումները՝ կապված ջերմաստիճանի կտրուկ անկման հետ, պարբերաբար պետք է կատարվեն ճանապարհների երթևեկելի հատվածների, ինչպես նաև մայթերի ու միջբակային տարածքների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Ակնհայտ է, որ ջերմաստիճանի կտրուկ անկումը կարող է բերել նշածս հատվածներում մերկասառույցի գոյացման, ուստի, պետք է անել ամեն ինչ դրանից հնարավորին խուսափելու համար», - ընդգծել է քաղաքապետը: Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 2 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ որոշման պահանջների կատարումը: «Խստորեն հետևեք, որ բոլոր տնտեսվարողները կատարեն հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները: Իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարի Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջը, խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 35 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը աղբամաների այրման և գողանալու դեպքերը բացառելու ուղղությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Քաղաքապետը հանձնարարել է արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

Նմանատիպ նյութեր