211652_close_icon
views-count51913 դիտում article-date 11:48 21-01-2016

Սպանության փորձ Երևանում. դանակի մի քանի հարվածներից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում. Նրան հարվածել են 5-ից ավելի անգամ: Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կենտրոնական քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնականի ոստիկաններն ու քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, թե ով է կասկածվում նշված հանցագործությունը կատարելու մեջ: Ձեռնարկվում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր