Իրանը նվազեցրել է գազի սակագինը եվրոպացի սպառողների համար
Իրանի ազգային նավթային ընկերությունը զեղչել է եվրոպական պետություններին մատակարարվելիք նավթի սակագինը, հաղորդում է Reuters-ը:
Փետրվարին իրանական թեթև նավթը Եվրոպայում կվաճառվի 4,85 ԱՄՆ դոլար զեղչով:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան առաջարկում է Եվրոպային նույն չափով զեղչ՝ իր Arab Light տեսակի նավթի դիմաց:
2005 թվականից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով իրանական նավթի արտահանման ծավալները նվազել էին օրական 2,5 մլն բարելից մինչև 1,1 մլն: