Աշխարհահռչակ հայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի գրասենյակը շահել է Մեքքայի Մուսուլմանական թանգարանի ստեղծման մրցույթը. Аrevelk.am
Ֆրանսահայ աշխարհահռչակ ճարտարապետ, Բրիտանական ճարտարապետական թագավորական ինստիտուտի անդամ, մեր հայրենակից Միշել Մոսեսյանի ղեկավարած ճարտարապետական ընկերությունը շահել է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում մահմեդական կրոնի գլխավոր թանգարանի ձևավորման համաշխարհային մրցույթը:
Այդ մասին տեղեկանում ենք Միշել Մոսեսյանի գրասենյակից: Հայ ճարտարապետին առնչվող այս հանգամանքին այսօր մանրամասնորեն անդրադարձել են նաև արաբական ու բրիտանական կայքերը՝ գրելով, որ Լոնդոնում բնակվող հայ ճարտարապետի գլխավորած Mossessian Architecture ընկերությունը դառնալու է «Հավատի թանգարանի» գլխավոր ճարտարապետության հեղինակը: Թանգարանի կառուցմանը սպասում է ողջ մահմեդական աշխարհը:
Այն կառուցվելու է մահմեդական աշխարհի սրբավայր Մեքքայից 7 կմ հեռավորության վրա և խորհրդանշելու է մահմեդականության ծնունդը՝ մինչև մեր օրերը:
Թանգարանը տարածվելու է 5600 կմ-ի վրա, ունենալու է գերժամանակակից լուծումներ, ինչպես՝ վիրտուալ մզկիթ, աուդիո-վիդեո սրահներ, եռաչափ ցուցադրություն, այգիներ՝ տանիքի վրա, որոնցից մեկն էլ լինելու է «Բերկրության» այգին: Հատկանշական է, որ թանգարանի գլխավոր շենքի քարերը բերվելու են աշխարհի բոլոր մահմեդական երկրներից, իսկ ոլորաձև աստիճանների վրա հերթաբար գրված են լինելու մահմեդական Աստծո բոլոր 99 անունները:
Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/8/695/Աշխարհահռչակ-հայ--ճարտարապետ-Միշել-Մոսեսյանի-գրասենյակը-շահել-է-Մեքքայի-Մուսուլմանական-թանգարանի-ստեղծման-մրցույթը.-տեսանյութ.լուսանկար.html]այստեղ[/url]