1037 դիտում
17:28 14-01-2016
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ ԱԱԽ Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը ևս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, որի արդյունքում եղել են ձեռքբերումներ տարբեր ոլորտներում: Նախագահը կարևորել է ՀՀ տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել անվտանգության ոլորտում համագործակցությանը, Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, տարածաշրջանում առկա իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Չարլզ Կուպչանը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովման գործում ստանձնած միջազգային պարտավորություններին և գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանն այդ առումով պատրաստակամ է նպաստել ՆԱՏՕ-ի միջազգային և բազմակողմ ձևաչափով այլ կազմակերպությունների ջանքերին:
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
21:26 10-11-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է իրավական հարցերով խորհրդատու Հելմութ Փոլդեռին
Այս բաժնից
511 դիտում
09:33 03-05-2024
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
646 դիտում
09:15 03-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում
565 դիտում
23:39 02-05-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ