56567 դիտում
12:24 14-01-2016
Մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ գիշերը ժամը 4-ից գտնվում են Եղվարդի «Ադիդաս» մարզակոշիկների ֆաբրիկայում. կան ձերբակալվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու և պահելու մեջ՝ նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մարգարյանի և Վ. Առաքելյանի բնակարաններում խուզարկություններ են իրականացվել՝ գործի անհրաժեշտ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խուզարկություններ են կատարվել նաև Երևան-Եղվարդ ճանապարհին՝ «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա»-ում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը 2 օր հետո դիմելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խաափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:
Ի դեպ, նույն դատարանը բավարարել էր ԱԾԾ քննիչների միջնորդությունները և խուզարկություններ էին կատարվել նրանց բնակարաններում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն էին կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել էր պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
26624 դիտում
15:46 15-10-2015
Ինչո՞ւ են մեծ թվով ԱԱԾ-ի աշխատակիցներ «պաշարել» «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը (Միլիցեքի բանտ)
Այս բաժնից
553 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
442 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
661 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am