Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ նշելու հին Նոր տարին
Սիրելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանը հունվարի 13-ին` ժամը 20-ին, բոլորին սիրով հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգային ծրագրով նշելու հին Նոր տարին:
Միասին, սիրով ու բարձր տրամադրությամբ ամփոփենք ամանորյա տոները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]