Ամերիկյան Hellfire հրթիռը սխալմամբ Կուբա են տեղափոխել. The Wall Street Journal
The Wall Street Journal թերթը գրում է, որ 2014 թվականին ՆԱՏՕ-ի ուսումնավարժանքների համար նախատեսված ամերիկյան Hellfire հրթիռը Եվրոպա տեղափոխելու փոխարեն սխալմամբ հասցրել էին Կուբա:
Թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ մինչ օրս ամերիկյան իշխանությունները փորձում են ամեն կերպ համոզել Կուբայի իշխանություններին վերադարձնել հրթիռը: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրում են հրթիռը Կուբա հասնելու ճանապարհները՝ չբացառելով լրտեսությունը:
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել, որ հրթիռը կարող է բացված լինել՝ ուսումնասիրելու համար նրա փոխանցման համակարգը, և կուբացիները կարող են տեխնոլոգիական տեղեկությունը փոխանցել Չինաստանին, Հյուսիսային Կորեային կամ էլ Ռուսաստանին:
Նշենք, որ Hellfires-ը «ցամաք-օդ» դասին է պատկանում: Այն արձակվում է ուղղաթիռներից՝ ցամաքային թիրախի ուղղությամբ: Հրթիռը մշակվել է 10 տարի առաջ և մինչև այսօր մի քանի անգամ մոդեռնիզացման ենթարկվել: Այն հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ստանդարտ զենք է Predator անօդաչուների համար: