211652_close_icon

Մայրաքաղաքի գլխավոր փողոցները մաքրված են. Երևանի քաղաքապետարան

views-count2287 դիտում article-date 19:36 05-01-2016
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցած գիշեր և օրվա ընթացքում չընդհատվող ժամանակացույցով շարունակվել են ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Գլխավոր փողոցները մաքրված են ձնածածկույթից: Զուգահեռաբար մաքրվում և աղի ու ավազի խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցները, մայթերը և վերգետնյա և ստորգետնյա անցումների աստիճանավանդակները: Վարչական շրջանների համապատասխան ձեռնարկությունների և համատիրությունների ուժերով ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ են կատարվում նաև բակային և միջբակային տարածքներում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր