211652_close_icon
views-count4351 դիտում article-date 15:16 27-12-2015

Հայտնի է գնումների համար աշխարհի լավագույն քաղաքը

Expedia գործակալությունը հրապարակել է գնումների համար աշխարհի լավագույն 25 քաղաքների վարկանիշային աղյուսակը: Հետազոտությունների ընթացքում մասնագետները հաշվի են առել տարբեր գործոններ` այցելուների քանակը, գնումներ կատարելու հարմարվետությունը, անվտանգությունը և այլն: Ըստ վարկանիշային աղյուսակի` առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բեռլինը, որին հաջորդում են Լոնդոնը, Ստամբուլը, Փարիզը, Մադրիդը, Միլանը, Հռոմը, Էդինբուրգը, Վիեննան, Ամստերդամը և Բուխարեստը:

Նմանատիպ նյութեր