Դոպինգ-սկանդալի շնորհիվ ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը և Գոռ Մինասյանը հավակնում են աշխարհի առաջնության բրոնզե մեդալների
Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ է գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Վերջինիս կողմից կատարված դոպինգ-թեստերի արդյունքում, 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք է ցույց տվել:
Նրանց թվում են եղել ծանրամարտի 2015 թվականի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ռուս գերծանր Ալեքսեյ Լյովչևը և 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը:
Դա նշանակում է, որ հայ ծանրորդներ՝ գերծանրքաշային Գոռ Մինասյանը և 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը կարող են երկամարտի արդյունքում ստանալ բրոնզե մեդալներ: Դա պարզ կդառնա երկրորդ դոպինգ թեստից հետո: