893 դիտում
19:04 24-12-2015
Ամփոփվել է 2015թ. ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատանքը
Դեկտեմբերի 23-25-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Ծաղկաձորի կենտրոնում տեղի է ունենում հիմնադրամի մարզային 10 կենտրոնների 2015 թվականի ամփոփիչ հաշվետու հանդիպումը։
Մարզային կենտրոնների հաշվետու հանդիպումներ տեղի են ունենում կիսամյակային պարբերականությամբ։ Կենտրոնների
աշխատակիցները ներկայացնում են անցնող վեց ամիսների իրենց ծրագրերը, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև կամավորների հետ տարվող աշխատանքները։
Նշենք, որ 2015թ. ընթացքում մարզային կենտրոններն ընդհանուր առմամբ իրականացրել են 220 ծրագիր, այդ թվում՝ 65-ը
ֆինանսավորված, իսկ 155 միջոցառում կազմակերպվել է առանց որևէ ֆինանսական ծախսի։ Ընդ որում, ծրագրերի ընդհանուր թիվը, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը ժամանակին որդեգրել էր ապակենտրոնացման՝ մարզերի և Երևանի ծրագրերի հավասարեցման քաղաքականություն։ Այսօր արդեն արդյունքները կան, սակայն բավական չեն։ ՀԵՀ-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել մարզային երիտասարդությանը՝ ծրագրերն ուղղորդելով ամենահեռավոր համայնքներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, անդրադառնալով ծրագրերին, նշեց, որ դրանց քանակը բավականին մեծ է, և պետք է հատկապես ուշադրություն դարձվի իրականացվող միջոցառումների որակին։ Նա նաև շեշտադրեց կամավորների հետ աշխատանքը, որն առավել ակտիվ ու համակարգված պետք է դարձվի։
Հաշվետու ժողովի ընթացքում նշվեց, որ 2016թ. մարզային կենտրոնները ստանալու են որոշակի տեխնիկական վերազինում։
Ամփոփելով 2015թ. գործունեությունը՝ իրենց կատարած աշխատանքների արդյունքներով ՀԵՀ լավագույն մարզային կենտրոններ
ճանաչվեցին Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի կենտրոնները։
Կիսամյակային հաշվետվությունները, որպես կանոն, ուղեկցվում են մարզային կենտրոնների աշխատակիցների համար նախատեսված որոշակի դասընթացներով։ Այս անգամ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի մասնագետն անցկացրեց ֆինանսական գրագիտության ուսուցանողների դասընթաց։
Նմանատիպ նյութեր
971 դիտում
16:39 24-12-2015
Ամփոփվել է 2015թ. ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատանքը
3838 դիտում
23:14 17-03-2018
370 մարզային ծրագիր. ՀԵՀ մարզային կենտրոնները ներկայացրին 2017թ. աշխատանքների հաշվետվությունը. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
652 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան